Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆ-ն առաջարկում է ախտահանող միջոցներ արտադրելու համար պետական տուրք սահմանել

Սեպտեմբեր 09,2020 17:19 Share

Հայաստանում ախտահանող միջոցների արտադրություն կազմակերպելու համար առաջարկվում է պետական տուրք սահմանել: Այսօր այս մասին ասաց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Տիկին Ավանեսյանը փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորեց բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում տեղի ունեցած փոփոխությունով եւ ԵԱՏՄ տնտեսական միության առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններով: Նա հանձնաժողովի անդամներին ներկայացրեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Առողջապահության փոխնախարարի խոսքով, ներկայումս մի շարք կազմակերպությունների գործունեության գրանցումը իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը. «Խոսքը, մասնավորապես՝ նոր գործունեության տեսակի՝ ախտահանող միջոցների մասին է: Դրանց արտադրության համար անհրաժեշտ է պետական տուրք վճարել»:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական այդ նախաձեռնությանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել