Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը մեծ գումարներ է պարտադրել վճարել այն վճիռների մասով, որոնց զգալի մասը քննվել է Խունդկարյանի կողմից․ Forrights.am

Սեպտեմբեր 13,2020 21:06

Վաղը Ազգային ժողովին կներկայացվեն Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուները․ որտեղ նրանց ելույթներից հետո խորհրդարանը կամ կհաստատի, կամ կմերժի թեկնածությունները։ ՍԴ դատավորի պաշտոնում նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Արթուր Վաղարշյանի, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանի, իսկ Կառավարությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին անդամ Էդգար Շաթիրյանի թեկնածությունները:

Բացասական եզրակացություն՝ Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ

Դատավորների ընդհանուր ժողովի շուրջ ծավալված իրադարձությունների կրքերը դեռ նոր են հանդարտվել, այնինչ Խունդկարյանի շուրջ շարունակում են ուշագրավ զարգացումներ տեղի ունենալ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեք թեկնածուներից երկուսի՝ Վաղարշյանի և Խունդկարյանի վերաբերյալ եզրակացություններն արդեն ուղարկել է ԱԺ, Շաթիրյանինը՝ օրերս պատրաստ կլինի։

Չնայած եզրակացությունները չեն հանրայնացվելու, քանի որ օրենքով դրանք հրապարակային չեն, սակայն տեղեկություններ են շրջանառվում, որ հանձնաժողովը բացասական կարծիք է տվել Վճռաբեկ դատարանի նախագահի վերաբերյալ։

Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Forrights-ի հետ զրույցում, եզրակացությունը չհրապարակելը պատճառաբանեց այն հանգամանքով, որ դա հնարավորություն կտա գնահատականով նույնականացնելու անձին․

«Մեր անգամ ոչ դիտավորյալ խոսքը չպետք է այնպես լինի, որ մենք քաղաքականության մեջ ներքաշվենք։ Հանձնաժողովի կողմից ներկայացված կարծիքն ունի զուտ խորհրդատվական բնույթ, այն ոչ պարտադիր է»,- նշում է Հարությունյանը։

Խունդկարյանի 13 գործով ՄԻԵԴ-ն «․․․ընդդեմ Հայաստանի» որոշումներ է կայացրել

Ըստ տեղեկությունների՝ բացասական եզրակացության պատճառը Խունդկարյանի կայացրած դատական որոշումներն են, որոնք ֆինանսական լուրջ խնդիրների առաջ են կանգնեցրել Հայաստանին: Բանն այն է, որ ՄԻԵԴ-ը մեծ գումարներ է պարտադրել վճարել այն վճիռների մասով, որոնց զգալի մասը քննվել է Խունդկարյանի կողմից։

2019 թվականի մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր դատական համակարգի բարեփոխումների մասին, ի թիվս այլ կետերի, հստակ ընդգծեց, որ ՄԻԵԴ որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։

Խունդկարյանի 13 գործով ՄԻԵԴ-ն «․․․ընդդեմ Հայաստանի» որոշումներ է կայացվել, որոնց հիման վրա ՀՀ բյուջեից վճարվել է շուրջ 312 հազար եվրո։ Այդ գործերի մեջ է Հյուսիսային պողոտայի գործընթացի, սեփականության իրավունքի խախտման՝ ապօրինի սեփականազրկում պետության և հասարակության կարիքների համար գործընթացների վերաբերյալ գործերը։

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը Forrights-ի հետ զրույցում կարծիք հայտնեց՝ նման գործերով ակնհայտ ապօրինի վճիռներ կայացրած դատավորը չի կարող լինել Սահմանադրական դատարանի դատավոր․

«Մի բան հստակ է՝ եթե Թեղուտի կամ այլ գործերով ՄԻԵԴ վճիռներ են ներկայացվել, որոնք հակասում են կոնվենցիային, կոնվենցիայի խախտում է արաձանագրվել, և դրանցում նշված է Երվանդ Խունդկարյանի ազգանունը, ապա նա չի կարող հայտնվել Սահմանադրական դատարանում։ Եվ հետո՝ միայն պարոն Խունդկարյանով չի սահմանափակվում։ Բազմաթիվ ապօրինի վիճռներ կայացրած դատավորներ առ այսօր շարունակում են պաշտոնավարել, և այս հարցին պետք է լուրջ վերաբերվել։

Խունդկարյանը և մյուսները պետք է բերեն ու փոխհատուցեն այդ վճիռների հիման վրա սահմանված փոխհատուցումները: Բայց քանի դեռ Խունդկարյանը մեղա չի եկել, չի փոխհատուցել պետության այդքան վնասը, ապա նա իրավունք չունի հայտնվելու ՍԴ-ում և իբրև թե պաշտպանելու Սահմանադրությունը»,- եզրափակեց Բաղդասարյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930