Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Չկա բյուրոկրատիա, շատ հետեւողական ենք պետություն – մասնավոր համագործակցության պայմանավորվածություններում». Արցախի նախագահը՝ Քարվաճառում ներդրում անելու մտադրություն ունեցող հայաստանցի գործարարներին 

Սեպտեմբեր 20,2020 18:25

Aravot.am – ի հարցին՝ նախատեսո՞ւմ եք հարկային արտոնություններ ներդրողների համար, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց՝ եթե ներդրողներն առաջարկություն ներկայացնում են, մենք քննարկում ենք եւ, եթե այն տրամաբանության մեջ է՝ չի հակասում մեր օրենքներին, չի խոչընդոտում մեր կուրսին, անում ենք. «Կոնկրետ չեմ նշում՝ ինչպես, բայց, եթե պետք է լինում, անում ենք: Տարբեր գործիքակազմ ենք կիրառում՝ օգնելով – օժանդակելով՝ արտոնյալ վարկեր եւ ինչու չէ՝ նաեւ հարկային որոշ արտոնություններ տրամադրելով»:

Արցախի նախագահին հանդիպեցինք Հայաստանից ժամանած գործարարների խմբի հետ հանդիպման ժամանակ: Երեկօրյա այցի ընթացքում մի խումբ գործարարներ եղան Արցախի ազատագրված տարածքներում, մասնավորապես՝ Քարվաճառում: Ապա ներդրումներ անելու մտադրություն ունեցող հայաստանցի գործարարներին երեկ ընդունեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախքան նախագահին հանդիպելը գործարարները Քարվաճառում զբոսաշրջային բիզնես հիմնելու համար մի քանի տարածքներ ուսումնասիրեցին: Ասում են՝ ուզում են այնպիսի նախագիծ իրականացնել, որը կտարբերվի ավանդական զբոսաշրջային բիզնեսից:

Արայիկ Հարությունյանին խնդրեցինք թվարկել ներդրումային հնարավորությունները, որոնք կան Արցախում: Հարցրինք նաեւ՝ ինչո՞վ կարող է Արցախը գրավիչ լինել:
«Չկա բյուրոկրատիա, ուղղակի շատ հետեւողական ենք պետություն-մասնավոր համագործակցության պայմանավորվածություններում: Որոշ ներդրումային վարկերի սուբսիդավորում եւ հարկային որոշ արտոնություններ ենք տրամադրում»:

Արայիկ Հարությունյանը չառանձնացրեց կոնկրետ ոլորտ, որտեղ կառաջարկեր ներդրում կատարել. ասաց՝ անխտիր բոլոր ոլորտներում էլ գործարարները կարող են ներդրումներ անել՝ պետությունն էլ՝ ինչով կարող է՝ կաջակցի:

Արցախ ժամանած գործարարները «Մանթաշով գործարարների միության» անդամներ են: Միության նախագահ Վահրամ Միրաքյանը Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո ասաց. «Հանդիպումը շատ գործնական ու կոնկրետ էր, քանի որ արդեն երկրորդն էր: Տարածքների առումով նախագահն ասաց, որ պետությունը պատրաստ է ամեն կերպ աջակցելու, ենթակառուցվածքների տեսանկյունից՝ նույնպես: Մեզ զուտ մնում է կենտրոնանանք՝ որ տարածքում ենք ուզում մեր ծրագրերն իրականացնել: Երբ որոշենք, թե որ տարածքն է, պետությունն էլ իր կողմից ենթակառուցվածքներ կկառուցի. ջուր, էլեկտրաէներգիա եւ այլն: Եթե կարճ ձեւակերպեմ՝ գնդակը մեր դաշտում է: Ըստ էության, այս հանդիպումը ցույց տվեց, որ պատրաստ են աջակցել եւ ողջունում են նման քայլը եւ ներդրումը»:


Պարոն Միրաքյանն ասաց, որ մի քանի տարածքներ արդեն ուսումնասիրել են, հստակ կկողմնորոշվեն ու ըստ այդմ հերթական քայլերը կանեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930