Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա

Սեպտեմբեր 27,2020 23:12

«Արցախում հայերը հարձակման են ենթարկվել։ Մենք աղոթում ենք այն քաջ տղամարդկանց և կանանց համար, որոնք իրենց կյանքը վտանգում են Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար։ Նորությունները մոլորության մեջ են գցում․ դրանք բախումներ չեն։ Հայաստանը Ադրբեջանի կողմից հարձակման և դրան հաջորդած կանխատեսելի ապատեղեկատվական արշավի  զոհ է դարձել։ Մենք միջազգային դիտորդների կարիք ունենք, որոնք հետաքննություն կվարեն։ Մենք կոչ ենք անում միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար ավելորդ լարումն ու ողբերգությունը»,- գրել է Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան եւ ֆեյսբուքյան էջերում և կոչ արել դիմել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930