Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք խնդրողի դերում չենք. դաշնակիցների կողմից զենքի վաճառքի հարցն այսօրվա հարցը չէ». Ավետ Ադոնց

Սեպտեմբեր 27,2020 23:55

«Մենք խնդրողի դերում չենք, մենք մեր գործընկերների հետ հավասարը հավասարի վրա ենք: Մեր դաշնակիցների կողմից զենքի վաճառքի հարցն այսօրվա հարցը չէ, այն վաղուց է սկսվել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր, անդրադառնալով հարցին, թե Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման փաստով Հայաստանը ՀԱՊԿ-ին ակնարկե՞լ է այն մասին, որ հակառակորդը կրակում է Ռուսաստանի եւ Բելառուսի վաճառած զենքով՝ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:

«Ռուսաստանի կամ Բելառուսի մեր գործընկերների հետ երկխոսությունն այսօր ընթանում է բավականին ինտենսիվ: Հաշվի առնելով այն, որ այսօր կիրակի է, արձագանքները, բացառությամբ մի քանիսի, բավարար են»:

Դիտարկմանն ի պատասխան, որ Ռուսաստանի  արձագանքում կողմերի միջեւ հավասարության նշան էր դրված, քանի որ երկուսին կոչ էր արվում կրակը դադարեցնել, Ադոնցը շեշտեց. «Ռուսաստանի, նաեւ Եվրոպայի մոտեցումն այն է, որ իրավիճակը պետք է հանգստանա: Իսկ իրավիճակը, պատերազմն անկանխատեսելի էտապներով զարգանում է: Պարզ պատերազմ չէ, որովհետև մեր հակառակորդը գործում է անսովոր: Գործողությունների աշխարհագրությունը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ միջազգային արձագանքների որակն ամեն օր փոխվելու է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930