Լրահոս
Խլացված հարցեր
Օրվա լրահոսը

«Հայերի համար սա, անշուշտ, սրբազան պատերազմ է, բայց ոչ պատերազմ ընդդեմ այլ կրոնի. կռվում են պատմական թշնամու քաղաքական ագրեսիայի դեմ». Սեմյոն Պեգով

Հոկտեմբեր 08,2020 12:51 Share
Աջակցեք aravot.am-ին

Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը WarGonzo թելեգրամյան ալիքում հրապարակում է կատարել. «Մեջքիս ետևում հինավուրց Շուշիի շիական մզկիթն է, որը հրթիռակոծվում է Ադրբեջանի ԶՈւ կողմից, ոչ միայն ՀԿՌՀ-ներով, այլև LORA հրթիռային կայաններով:

Առհասարակ Շուշիում կա նաև երկրորդ շիական մզկիթը. երկուսն էլ վերականգնվել են Արցախի իշխանությունների կողմից՝ որպես պատմական հուշարձան:

Հայերի համար սա, անշուշտ, սրբազան պատերազմ է, բայց ոչ պատերազմ ընդդեմ այլ կրոնի:

Ակնհայտ է, որ առաջնագծում (նաև թիկունքում) կռվում են պատմական թշնամու քաղաքական ագրեսիայի դեմ»:

Գրել է ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը WarGonzo թելեգրամյան ալիքում և լուսանկար է հրապարակել Շուշիի շիական մզկիթի դիմաց կանգնած:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: