Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի քայլերթ Նյու Յորքում. «Էրդողանն ահաբեկիչ է», «Արցախը Հայաստան է»

Հոկտեմբեր 10,2020 22:32

«Էրդողանն ահաբեկիչ է», «Ամոթ Թուրքիա», «Երեւանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է»՝ այս վանկարկումներով ուղեկցվեց ամերիկահայերի՝ Նյու Յորքում ընթացող բողոքի քայլերթը: Ամերիկայի հայությունը պահանջում է վերջ դնել ադրբեջանաթուրքական ագրեսիային ու պատերազմին, իսկ միջազգային լրատվամիջոցներին կոչ է անում օբյեկտիվ լուսաբանել եւ ճիշտ ներկայացնել իրականությունը:

Սա Նյու Յորքի հայ համայնքի երկրորդ բողոքի նախաձեռնությունն է, որը նախորդներից տարբերվում է նրանով, որ բողոքի համատեղ հանդես են եկել ոչ միայն Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի հայերը, այլեւ նրանց միացել են Ամերիկայի Արեւելյան ափի նահանգների հայկական համայնքների ներկայացուցիչները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Գոհար ջան, շատ տպաւորիչ, բազմամարդ ցոյց էր։ Ոչ միայն Արեւելեան ափի հայութիւնն էր, այլեւ եկել էին նոյնիսկ Կալիֆոռնիայից, Ֆլորիդայից։ Մանհեթենի Ռոքֆելերի կենտրոնից մինչեւ Լինքոլնի կենտրոն մարդկանց անվերջանալի հոսք էր։ Սրանից առաջ Միացեալ Ազգերի շէնքի դիմաց էլ էր ցոյց եղել, բայց սա հաճելիօրէն տարբերւում էր։

    Կողքներովս՝ մայթով մի պատահական երիտասարդ ամերիկացի զոյգ է անցնում։ Աղջիկը տղային.
    -Էս ովքե՞ր են։
    -(տղան ինքնավստահ) Հայերն են, 🙂

    Ելոյթ ունեցաւ նաեւ մի յոյն լրագրող (ի դէպ, շատ յոյներ կային)։ Շատ գրագէտ ներկայացրեց, թէ այս ամէնն ինչ վտանգ է Եւրոպայի եւ ընդհանրապէս արեւմտեան քաղաքակրթութեան համար։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031