Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, Ադրբեջանին զենք չվաճառել. Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը կառավարությանը դիմելու առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին

Հոկտեմբեր 29,2020 16:32 Share

Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոն առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով հորդորում են կառավարությանը՝

-Ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց

-Միջազգային մակարդակով խթանել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա

-Դատապարտել Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ նախաձեռնելով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում՝ Արևելյան Միջերկրականում և Կովկասում նրա ագրեսիվ և ծավալապաշտական գործողությունների համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել