Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը

Հոկտեմբեր 30,2020 15:41

ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը խոր վշտով հայտնում են, որ սույն թվականի հոկտեմբերի 30-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացավ հաշվողական մեքենաների, ինֆորմացիոն և ավտոմատ կառավարման համակարգերի բնագավառի անվանի գիտնական, ճարտարագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր Արման Թագվորի Քուչուկյանը:

Արման Քուչուկյանը եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենը, նույն ինստիտուտի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների միացյալ համակարգի գլխավոր կոնստրուկտորը: Նա հեղինակել է 57 գիտական աշխատություն:

Իր բազմամյա գործունեությամբ ակադեմիկոս Արման Քուչուկյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում հաշվողական տեխնիկայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման մեջ: 2013թ-ին նա արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն իրենց ցավակցությունն են հայտնում անվանի գիտնականի ընտանիքին և գործընկերներին:

ՀՀ ԳԱԱ նախագահություն

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031