Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն ու Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն միջազգային օնլայն մրցաշարի

Նոյեմբեր 02,2020 23:03 Share

Լեւոն Արոնյանը եւ երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պատրաստվում են մասնակցել արագ շախմատի առցանց  Speed Chess Championship մրցաշարին: Սպասվում է, որ թեժ պայքար է լինելու, քանի որ մրցաշարում հանդես եկողների մեջ են նաեւ Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Անիշ Գիրին, Ալիռեզա Ֆիրուջան եւ այլոք:

Վիճակահանությամբ առաջին շրջանում Լեւոն Արոնյանի մրցակիցը լինելու է Յան Նեպոմնյաշչին, Հայկ Մարտիրոսյանինը՝ Հիկարու Նակամուրան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել