Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտի՛ր ֆեյսբուք, ծնկի՛ իջիր ներողությո՛ւն խնդրիր հայ ժողովրդից, Արցախի ժողովրդից ու հրաժարական տուր». Իվետա Տոնոյանը՝ Փաշինյանին

Նոյեմբեր 13,2020 18:01 Share

Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը հորդորեց վարչապետին պատասխանել իրենց հարցերին:

Նա դիմեց վարչապետ Փաշինյանին՝ ասելով. «Մտի՛ր ֆեյսբուք, ծնկի՛ իջիր ներողությո՛ւն խնդրիր հայ ժողովրդից, Արցախի ժողովրդից ու հրաժարական տուր: Այս պահին ուժային կառույցները Գագիկ Ծառուկյանին կրկին տանում են ԱԱԾ: Հենց հիմա ԲՀԿ պատգամավորների տներն են մտել, քննչական ծառայությունից ծանուցագրեր են ուղարկում: Ի՞նչ ես անելու, մե՞զ ես կալանավորելու, մենք այստեղ ենք, ոստիկաններ, տուն մի մտեք, չունեք սրբություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել