Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեզ հետ անցած համատեղ աշխատանքային ուղին ինձ համար կյանքի մեծ դպրոց է. Աննա Նաղդալյանը՝ Զոհրաբ Մնացականյանին

Նոյեմբեր 18,2020 11:37 Share

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհակալ եմ, պարոն նախարար:

Ինձ համար մեծ պատիվ է եղել աշխատել Ձեզ նման բարձր մասնագիտական որակներով և մարդկային վեհ հատկանիշներով օժտված դիվանագետի հետ, որը անգամ ամենաբարդ իրադրությունում պահպանում է օլիմպիական սառնասրտություն և անարդարության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականություն:

Ձեզ հետ անցած համատեղ աշխատանքային ուղին ինձ համար կյանքի մեծ դպրոց է, որի առանցքը դիվանագետի, պետական աշխատողի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելն է:

Շնորհակալ եմ ամեն ինչի համար, պարոն Մնացականյան»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել