Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ժողովրդի հարատևությունը սեփական հողի վրա ապահովելու նպատակով այսօր առավել, քան երբևէ պետք է համախմբել բոլոր կարող ուժերը. Արայիկ Հարությունյան

Դեկտեմբեր 01,2020 18:11

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամներին՝ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի գլխավորությամբ:

Երկրի ղեկավարը նշել է, որ ընթացիկ շրջափուլն Արցախի պատմության ամենածանր ժամանակահատվածներից է, և ձևավորված օրակարգի խնդիրները հաղթահարելու, ինչպես նաև հայ ժողովրդի հարատևությունը սեփական հողի վրա ապահովելու նպատակով այսօր առավել, քան երբևէ պետք է համախմբել բոլոր կարող ուժերը:

Նախագահ Հարությունյանը հատուկ շնորհակալություն է հայտնել պատերազմական ծանր օրերին «Ազգային վերածնունդ» կուսակցության դրսևորած բարձր քաղաքացիական գիտակցության և մարտական գործողություններին ունեցած մասնակցության համար, և ընդգծել, որ հանդիպման նպատակը Հայրենիքի առջև ծառացած խնդիրների հաղթահարման ուղիները քննարկելն է: Նա նաև պատրաստակամություն է հայտնել կուսակցության հետ կիսելու երկրի կառավարման քաղաքական պատասխանատվությունը:

Հայկ Խանումյանը հանդիպման համար շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ նշելով, որ կուսակցությունը պատրաստ է պետականաշինության հետագա գործընթացին անմիջական մասնակցություն ունենալու:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031