Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պնդում է, թե Լիպարիտյանը ստում է

Դեկտեմբեր 02,2020 23:35

BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն այսպիսի մի դրվագ էր վկայակոչել. «1992 թվականին, երբ մենք վերցրինք Լաչինը, Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում խոստանում էր վերադարձնել Լաչինը, հենց որ մենք անվտանգության երաշխիքներ ստանանք։ Նա ինձ խնդրեց գրել այդ հայտարարության տեքստը։ Քչերը գիտեն այդ մասին, և հազիվ թե Քոչարյանը հիշի։ Պետական շատ գործիչներ իրենց հիշողությունն այնպես են տրամադրում, որ այն շատ կարճ լինի, և նրանց չի կարելի պատասխան տալ բառերի ու գործողությունների համար։

Այնպես որ, ի սկզբանե մենք այդ շրջանները վերցրել էինք պաշտպանության նպատակով և պատրաստ էինք փոխանակել անվտանգության երաշխիքների հետ»:

«Առավոտի» հարցին՝ տեսե՞լ է արդյոք այդ հրապարակումը եւ ինչպե՞ս կմեկնաբանի՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը միայն պատասխանեց. «Տեսել եմ: Սուտ է խոսում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031