Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք, կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողնելով այնտեղ, մեզ հպարտ քաղաքացի՞ ենք համարում…Հպարտությունը մեծ մեղք է». Դադիվանքի վանահայր

Դեկտեմբեր 05,2020 16:00

«Առանց Նիկոլ Հայաստան». այս վանկարկումներով այսօր Ազատության հրապարակում մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը:

Դադիվանքի վանահայր տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը իր ելույթում ասաց, որ շատ տխուր է, քանի որ Արցախի հողերը կորցրել ենք, մեր զինվորների մարմինները գտնվում են այն տարածքներում, որոնք Ադրբեջանի տիրապետության տակ են, բայց մենք համարում ենք մեզ հպարտ քաղաքացիներ.

«Հպարտությունը մեծ մեղք է: Այսօր բազում երկրներ, գերտերություններ, որոնք պատերազմի մեջ չեն, չեն ասում հպարտ քաղաքացիներ: Իսկ մենք, կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողնելով այնտեղ՝ մեզ հպարտ քաղաքացի ենք համարում: Գիտեմ, որ եկել եք այստեղ ձեր արդար ձայնը բարձրացնելու, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել: Եթե կան այդպիսինները, եկեք վաղը, մյուս օրը հավաքվենք, գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվել, այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում: Մենք պիտի մաքրենք մեր երկիրը: Սա դեռ սկիզբն է: Այսօր Դադիվանքի պատերի տակ թուրքն է քայլում»,- ասաց վանահայրը՝ կոչ անելով չտարանջատել իրար սեւերի, սպիտակների, արցախցիների, մենք բոլորս հայ ենք:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031