Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սաղաթելյան. «Չեմ կասկածում՝ դատախազությունում էլ կան մարդիկ, որոնք հասկանում են, որ այսպես շարունակվել չի կարող»

Դեկտեմբեր 08,2020 17:09

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող խաղաղ անհնազանդության բողոքի ցույցերի մասնակիցների մի խումբ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու» վանկարկումներով շարժվել է ՀՀ դատախազության շենք:

Ակցիայի մասնակից Արման Սաղաթելյանը հայտարարեց. «Ինչի՞ց սկսվեց այսօրվա միջոցառումը: Ովքեր ներկա չէին, հիշեցնեմ, որ մենք այցելեցինք ԱԱԾ եւ խնդրեցինք, որպեսզի իրենց վերադասին, այսինքն, մարդուն, ով կարծում է, որ երկրի վարչապետ է եւ շարունակում է նստել այդ աթոռին, փոխանցեն մեր միջոցներով գնած օծանելիքն ու ժամացույցը: Որպեսզի նա վերցնի եւ հեռանա, որպեսզի թողնի, որ այս երկիրը, այս ժողովուրդը ուշքի գա եւ կարողանա փորձել հաղթահարել այն խայտառակ վիճակը, որում հայտնվել է հիմնականում եւ մեծամասամբ, իր իսկ մեղքով»,- ասաց նա եւ հակիրճ ներկայացրեց կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը, երբ հազարավոր զոհվածների, վիրավորվածների, անհետ կորածների եւ անհայրենիք մնացած մարդկանց սպասվող իրավիճակի մասին խոսելու փոխարեն, խոսում էր հափշտակված իր օծանելիքի մասին:

«Գործը հանձնվեց ԱԱԾ վարույթ եւ այսօրվա մեր ակցիան նպատակ ուներ տանել եւ այդ մարդուն տալ իր դարդ ժամացույցն ու օծանելիքը: Մենք այսօր ԱԱԾ մոտ էլ փաստեցինք, որ շատ ենք ցավում բոլոր այն սպաների, ենթասպաների, շարքայինների համար, ովքեր այսօր ստիպված են կատարել այս մարդու հրամանները: Մենք հիմա դատախազության մոտ ենք: Չեմ կասկածում, որ դատախազությունում նույնպես, որպես իրավապահ համակարգի մաս, կան մարդիկ, որոնք այս ամենը հասկանում են, հասկանում են, որ այս ամենը երկար տեւել չի կարող, որ արդեն կանգնած ենք երկրի տապալման շեմին»,- նշեց Արման Սաղաթելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031