Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հորդոր ՀՀ ոստիկանությանը

Դեկտեմբեր 22,2020 23:57

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելիներս, համաձայն մամուլի հրապարակումների, դուք այսօր զգուշացրել եք Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում արված մի հայտարարության մասով։

Ըստ այդմ, Հայրենիքի փրկության նպատակով, սահմանադրական հնարավոր մեխանիզմի կիրառման մասին արված հայտարարությունը, դուք դիտարկել եք որպես ճնշում ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ։ Դա հիմնավորել եք՝ հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։

Նախ հորդորում եմ ձեզ, հեռու մնալ քաղաքական գործընթացներից, և կանխավ հող չնախապատրաստել ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ նոր քաղաքական շինծու ճնշումների համար։

Երկրորդը, եթե մոռացել եք, հիշեցնեմ, թե ինչպես է ձեր պաշտպանության տակ գտնվող, հայրենիքը թշնամուն փաթեթով և բոնուսներով հանձնած վարչապետը, 2018թ. մայիսի 1-ին և 8-ին, ինչպես նաև հոկտեմբերի 2-ին, նույն փողոցում հավաքվածներին կոչ արել, ճնշում գործադրել Ազգային Ժողովի պատգամավորների վրա և երկիրը տարել էյֆորիկ արտահերթ ընտրությունների։ Այդ էյֆորիայի հետևանքները՝ հենց հիմա մենք ճաշակում ենք, իհարկե դուք էլ մեր հետ միասին։

Այն ժամանակ, չգիտես ինչու չհիշեցիք ՀՀ քրօրի 301.1-ը։

Բարի ծառայություն եմ մաղթում։ Համբերություն ձեզ ու չվհատվեք հարգելի՛ ոստիկանություն»։

Հորդոր ՀՀ ոստիկանությանը Հարգելիներս, համաձայն մամուլի հրապարակումների, դուք այսօր զգուշացրել եք Հայրենիքի փրկության...

Posted by Artak Zakaryan on 2020 թ. դեկտեմբերի 22, երեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031