Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ թանգարան-ինստիտուտը կշարունակի իրականացնել Հայոց ցեղասպանության ճանաչելիությանը և դատապարտմանն ուղղված ծրագրերը

Դեկտեմբեր 23,2020 16:05

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ այսօր ՀՑԹԻ-ի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը» խորագրով ցուցադրության բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

ՀՑԹԻ-ի տնօրեն Հարություն Մարությանը Վ. Դումանյանին և Ն. Խաչատուրյանին ներկայացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնադրմանն ու 25-ամյա գործունեությանն առնչվող ցուցանմուշները: Ցուցադրությունը երկլեզու է (հայերեն, անգլերեն) և ներառում է տասնհինգ ենթախորագիր: Ժամանակավոր ցուցադրության առանձին ենթախորագրեր նվիրված են թանգարան-ինստիտուտի հրատարակություններին, թանգարանային ֆոնդերին ու գիտական գրադարանին, ժամանակավոր և շրջիկ ցուցադրություններին, կազմակերպված գիտաժողովներին, հանրային դասախոսություններին:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն և գոհունակություն է հայտնել ինչպես ժամանակավոր ցուցադրության կազմակերպման, այնպես էլ թանգարան-ինստիտուտի՝ քառորդ դարի ընթացքում ծավալած հայանպաստ գործունեության համար: ՀՑԹԻ-ի աշխատակիցներին շնորհավորելով 25-ամյակի կապակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ թանգարան-ինստիտուտը՝ որպես 21-րդ դարի չափանիշներով գործող համահայկական և միջազգային կառույց, շարունակելու է իրականացնել Հայոց ցեղասպանության հիմնարար ուսումնասիրությանը, ճանաչելիությանը և դատապարտմանն ուղղված նախաձեռնություններն ու ծրագրերը:

Ցուցադրության բացման արարողությունից հետո ՀՑԹԻ-ի մի շարք աշխատակիցներ ստացել են շնորհակալագրեր թանգարան-ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը նպաստելու համար:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում բացվել է 1995 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին:

Ցուցադրության մուտքն ազատ է, այն կգործի մինչև 2021 թվականի ապրիլ:

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031