Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանային ապահովումը, ներդրումների միջոցով Արցախում աշխատատեղերի ստեղծումը դիտարկել ենք որպես առաջնահերթություն. Մեսրոպ Առաքելյան

Հունվար 24,2021 13:00

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախ կատարած այցի շրջանակում աշխատանքային քննարկում եմ ունեցել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի,  Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ։

Կարևորելով Հայաստանի և Արցախի գերատեսչությունների միջև սերտ համագործակցության շարունակականությունը՝ քննարկել ենք Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման տարբերակները։

Բնակարանային ապահովումը, ներդրումների միջոցով Արցախում աշխատատեղերի ստեղծումը դիտարկել ենք որպես առաջնահերթություն։

Որոշել ենք առաջնորդվել միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգով, որը հնարավորություն կտա Արցախում առկա խնդիրներին տալ առավել օպերատիվ լուծումներ, ստեղծել արցախցիների հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ նախադրյալներն ու այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնել առավել թիրախային։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031