Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Հարությունյանի ողջ «Կոմիտասապատումը»` մեկ հարթակում (ֆոտոշարք)

Փետրվար 01,2021 15:30

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս» ժամանակավոր ցուցադրությունը, որը կգործի մինչև հունիսի 1-ը։

Անվանի քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Արա Հարությունյանը մոնումենտալ արվեստում իր ճանապարհն սկսել և ավարտել է Կոմիտասով: Ցուցադրության առանցքում հենց այս գաղափարն է: Ընդ որում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկայացված աշխատանքների մեծ մասն անծանոթ է արվեստասերներին եւ ցուցադրության է բերվել քանդակագործի արվեստանոցից:

Ներկայացված են հեղինակի ոչ միայն ավարտուն աշխատանքները, այլեւ էսքիզները, կոմիտասյան թեմաներով գծանկարները, քանդակների տարբերակները: Առաջին անգամ մեկ հարթակում ներկայացվում է Արա Հարությունյանի ողջ «կոմիտասապատումը»:

Կոմիտասին նվիրված առաջին մոնումենտալ քանդակը, որն Արա Հարությունյանի դիպլոմային աշխատանքն էր, տեղադրվել է Պանթեոնում 1954 թ.` Կոմիտասի շիրիմին, Կոմիտասին նվիրված վերջին մոնումենտալ աշխատանքը տեղադրվել է 1988 թ.Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պուրակում։ Նշենք, որ «Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս» ցուցադրության համադրողն է Մարինե Հարոյանը:

Հիշեցնենք նաեւ, որ Արա Հարությունյանն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ցուցադրություն է ունեցել  2018 թ. «Արա Հարությունյան. մոնումենտալ երեւակայում» խորագրով` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:
Արա Հարությունյանի թոռան` ճարտարապետ Արա Հարությունյանի հարցազրույցն ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728