Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Ըստ Նիկոլ Փաշինյանի, շուռնուխցին հիմա թշնամու ավտոմատի նշանառության տակ ապրելու եւ աշխատելու բացառիկ առավելությո՞ւն ունի»

Փետրվար 17,2021 22:30

«Ազատության» հրապարակում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին խնդրեցին հասարակ քաղաքացուն մատչելի լեզվով բացատրել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե պետք է անել այնպես, որպեսզի գյուղերի սահմանամերձ դառնալը դիտվի առավելություն: «Կան հարկային արտոնություններ եւ բիզնեսի արտոնություններ: Օրենքով դա կա, տնտեսական առումով դա կա: Ավելի ուշ կարող է եւ տղամարդկանց եւ կանանց շաբաթը մեկ կամ երկու անգամ ներգրավեն ռազմական պատրաստվածության մեջ»,-պատասխանեց պարոն Բագրատյանը:

Դիտարկմանը, թե այդպիսի առավելությունը կարող է վերաբերել նորմալ երկրին, նախկին վարչապետը նկատեց. «Օրինակ, այսօր հայտարարում է, թե նոր Գյումրի պետք է սարքել: Ուրեմն, այդ քաղաքը կքանդվի: Այդպիսի բան չեն ասում: Եթե ասում ես՝ նորը պիտի սարքել, ուրեմն՝ հինը պիտի քանդես: Քանդելը՝ կքանդի, սարքելը՝ չի սարքի: Կամ, հինգ օր առաջ ասում է՝ վեց անգամ ավելացել է գյուղատնտեսության վարկավորումը: Նայում եմ՝  2020 թվականին տնտեսության աճը մեկ տոկոս է: Որ էդպես է, ինչի՞ եք փողերը վարի տվել: Ակնարկած «առավելությունների» պայմաններում սահմանամերձ գյուղերը արագորեն դատարկվում են: Այսինքն, շուռնուխցին հիմա թշնամու ավտոմատի նշանառության տակ ապրելու եւ աշխատելու բացառիկ  առավելությո՞ւն ունի: Մի անգամ մի նորմալ բան չասաց»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728