Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Կարեն Բեքարյանին. Tert.am

Փետրվար 19,2021 20:30

«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տան խուզարկությունն Ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է, դիմակավորված ծառայողները նրան բերման են ենթարկել ԱԱԾ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։

Հարցին,թե ԱԱԾ֊ն ինչո՞ւ էր խուզարկություն իրականացնում, փաստաբանն ասաց. «ԱԱԾ֊ում հարուցված քրեական գործի շրջանակներում էր Կարեն Բեքարյանի տանն իրականացվում խուզարկություն, որի թույլտվությունը տրվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից։ Նշում էին,որ գործն առնչվում է պատերազմի օրերին ինչ֊որ կեղծ էջերով կատարված հրապարակումների»,-ասաց փաստաբանը։

Հարցին,թե արդյոք խուզարկությունն արվե՞լ է սահմանված կարգով և համաձայն դատարանի որոշման, փաստաբանն ասաց, որ այդ հարցում խնդիրներ չի տեսել, սակայն առգրավված իրերի վերաբերյալ խախտումներ կան. «Առգրավվել են ոչ միայն այն իրերը, որոնք տեղեկություն պարունակող են` համակարգիչ, նյութական կրիչ և այլն,այլ առգրավվել են բոլոր հնարավոր էլեկտրական սարքերը»։

Գոռ Միքայելյանը հայտնեց, որ այժմ գնում է ԱԱԾ, գործողությունների հետագա ընթացքի մասին կհայտնի լրացուցիչ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728