Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր է խուսափել այնպիսի արտահայտություններից ու գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա լարվածության. ՆԱՏՕ-ի արձագանքը՝ հայաստանյան իրավիճակին

Փետրվար 25,2021 22:40

ՆԱՏՕ-ն ուշիուշով հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը և կողմերին կոչ է անում խուսափել լարվածությունից և բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով՝ համաձայն Սահմանադրության: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

«Մենք ուշադիր հետևում ենք մեր դաշնակից երկիր Հայաստանում իրավիճակի զարգացմանը: Կարևոր է խուսափել այնպիսի արտահայտություններից ու գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա լարվածության: Ցանկացած քաղաքական տարաձայնություններ պետք է լուծվեն խաղաղ և ժողովրդավար ճանապարհով՝ Հայաստանի սահմանադրության համաձայն»,- գրել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728