Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Փետրվար 27,2021 14:58

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, մարտի 1-2-ն աստիճանաբար նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 2-ին կեսօրից հետո, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի և 2-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728