Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան. ՀՀ նախագահի պատասխանից են կախված «Հանուն հայրենիքի փրկության շարժման» հետագա գործողությունները

Փետրվար 27,2021 18:27

Այսօր Բաղրամյան պողոտայում կազմակերպված ընդդիմության հանրահավաքին «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանն ասաց, որ մեկ ժամ անց պարզ կդառնա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պատասխանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ:

«Ընդամենը մեկ ժամ հետո լրանում է ժամկետը, երբ հանրապետության նախագահը պետք է հայտնի իր դիրքորոշումը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ, երեկ մենք հանդիպեցինք Հանրապետության նախագահի հետ եւ ներկայացրեցինք ժողովրդի պահանջը: Շատ  հստակ պահանջեցինք՝ նախագահը պետք է տեր կանգնի Սահմանադրությանը եւ լինի ժողովրդի կողքին, տուրք չտա այդ դավաճանի շանտաժներին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով, ՀՀ նախագահի պատասխանից  հետո «Հանուն հայրենիքի փրկության շարժումը» կծրագրի իր հետագա գործողությունները. «Մեկ  ժամ անց մենք միասին կպլանավորենք մեր հաջորդ քայլերը: Հստակ իմացեք՝ դուք այս պահին մեր պետության ողնաշարն եք, եւ ձեր ներկայությամբ պահում եք մեր հայրենիքը, նահանջ չի լինելու, քանի որ մեր նահանջը պետականության կործանումն է, եւ մենք միասին կառուցելու ենք մեր երազած հայրենիքը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Ըստ նրա, այս պահի դրությամբ մեր երկրի գլխավոր նպատակը մեր երկրի ապագան է. «Բազմաթիվ անգամ ասել ենք, որ մեր նպատակը դավաճանին հեռացնելը չէ, այլ մեր երկրի ապագան է, մենք մեր երկիրը անկայունության չենք տանելու եւ նրան հեռացնելու ենք անցնցում, արագ եւ արդյունավետ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728