Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեւէ չէի տեսել վարչական ռեսուրսի նման զարհուրելի օգտագործում»․ Նաիրա Զոհրաբյան

Մարտ 02,2021 19:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքը վարչական ռեսուրսի կիրառման գլուխգործոց էր։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ այդ հավաքը ՏԻՄ բոլոր կառույցների, դպրոցների, գյուղապետարանների, հիվանդանոցների,  կոշիկի արտադրամասերի, վարսավիրանոցների գալա-համերգ էր։

«Իմ լրագրողական եւ պատգամավորական գործունեության ընթացքում չէի տեսել վարչական ռեսուրսի նման զարհուրելի օգտագործում»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր անում է այն, ինչ տարիներ շարունակ քննադատել է որպես լրագրող եւ պատգամավոր։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: