Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին եւ շտաբի ողջ սպայական կազմին». Նորատ Տեր-Գրիգորյանց

Մարտ 06,2021 13:22

Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի հայտարարությունը․

«Ինչո՞ւ եք մեզ կործանում: Խնդիրն այն է, որ զինված ուժերը թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, ընդհանրապես նախատեսված չեն, որ կատարեն քաղաքական փոփոխություններ: Նրանք սովոր չեն հեղաշրջումներ անելու:

Բայց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը եկավ այն եզրահանգման, որ ՀՀ վարչապետի կողմից հետագա ղեկավարումը, հատկապես որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, կբերի պետության կործանմանը, վախճանին: Իսկ արդյունքում հայերը կցրվեն ողջ աշխարհով մեկ, ինչպես ասորիները, եւ ամբողջ տարածքը կանցնի թուրքերի ձեռքը: Գլխավոր շտաբն այս մասին մտածելով է արել այդպիսի հայտարարություն։ Որպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին եւ շտաբի ողջ սպայական կազմին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031