Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մուտք գործելով տուժող կնոջ բնակարան՝ լիցքավորիչի մալուխով փորձել էր խեղդել. Արմավիր քաղաքի 48-ամյա բնակիչը կալանավորվել է 

Մարտ 11,2021 15:16

2021թ. մարտի 4-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ մարտի 1-ին՝ ժամը 10:30-ից մինչև 10:45-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիր քաղաքի 48-ամյա բնակիչը ապօրինի մուտք է գործել իր բնակարան և առանց պատճառի, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, իր մոտ եղած սև գույնի լիցքավորիչի մալուխով փորձել է խեղդել իրեն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Հաղորդում ներկայացրած կինը տուժող է ճանաչվել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 48-ամյա տղամարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության կողմից և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031