Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Քո հրեշտակ լինելու արդյունքում Սարի թաղում աչք հանեցիր, տղա ջան»․ Քոչարյանը՝ Լեւոն Երանոսյանին

Մարտ 16,2021 20:40

«Ոստիկանն այսօր սպասարկում է քաղաքացուն, ոչ թե հարվածում է, աչքը հանում։ Սարի թաղում ինչպե՞ս էին աչքը հանում։ Այդ «հրեշտակ» ներքին զորքերի հրամանատարը՝ Երանոսյանը, այն օրը հրապարակում մեծ-մեծ խոսում որ բանակի կողքին լինելու եւ իր՝ «հրեշտակ» լինելու մասին»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2020թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցների ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին։

«Քո հրեշտակ լինելու արդյունքում Սարի թաղում աչք հանեցիր, տղա ջան։ Դու կրակում էիր, որքան էլ որ ասես, թե կրակոց չի, ձայնային միջոց է։ Դա բեկորներ է տալիս, եւ այդ բեկորներից մարտի մեկին զոհեր ունեցանք»,-շարունակեց Անդրանիկ Քոչարյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031