«Ես ոչ միայն Սորոսի հիմնադրամի հետ կապ չեմ ունեցել, այլև որևէ դրամաշնորհ չեմ ստացել: Իմ ստացած դրամաշնորհը եղել է կրթական»,- հարցին՝ ի՞նչ կապ եք ունեցել Սորոսի հիմնադրամի հետ, Radar Armenia-ի ձայնային ուղիղ եթերում հրավիրված տելեգրամյան մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց քաղաքական գործիչ, նախկին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։
Նա վստահեցրեց՝ «Դավիդյան» հիմնադրամից Ֆլետչերում ուսանելու ժամանակ է դրամաշնորհ ստացել, որից օգտվել են պետական ու քաղաքական շատ գործիչներ:
Այնուհետև հավաստիացրեց՝ նախկին իշխանությունների նպատակն էր դեմոնիզացնել Սորոսի հիմնադրամը և պնդեց՝ այդ հիմնադրամի միջոցներով քաղաքացիական դաշտի շատ ներկայացուցիչներ ՀՀ-ում զարգացրել են մարդու իրավունքները, տարածքային զարգացմանն են նպաստել:
Դավիթ Սանասարյանը հայտարարեց՝ որևէ հակապետական գործունեություն չի ծավալել, այլ միշտ պայքարել է հակապետական գործունեության իրականացման դեմ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































