Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասում եմ՝ Արսեն Թորոսյանը գա դատարան. վստահ եմ՝չի կարողանալու այդ հարցին պատասխանել». Դավիթ Սանասարյան

Ապրիլ 04,2021 21:29

«Սա շինծու գործ է»,- Radar Armenia-ի ձայնային ուղիղ եթերում հրավիրված տելեգրամյան մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց քաղաքական գործիչ, նախկին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։

Նա վստահեցրեց՝ այդ գործը որևէ կապ չունի իրականության հետ. «Իմ մասով առնվազն առաջիկայում մեր քաղաքացիները ականատես կլինեն, որ առանց ապացույցի այս սկանդալը սարքեցին: Այն կարևոր գործառույթը, որ իրականացնում էինք իմ աշխատակիցների հետ միասին, կասեցվեց»:

Դավիթ Սանասարյանի համար նաև անընդունելի է, որ ՊՎԾ-ի ֆեյսբուքյան էջը փակվել է:

Նա հայտարարեց՝ ինչ արել են, պետությունը շահել է հարյուրավոր միլիոններ: Այսպես կոչված «դիալիզի գործի» մասին որոշ մանրամասներ ներկայացրեց. «Արսեն Թորոսյանը ինձ տեղեկացրել է, որ դա իմ աշխատողների կազմակերպությունն է, փորձել է ճշտել՝ նման բան կա, ինձ ասել են, որ նման բան չկա, դա ես տեղեկացրել եմ Արսեն Թորոսյանին»:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ մի նուրբ հարց կա, որին ուզում է, որ Արսեն Թորոսյանը պատասխանի. «Սպասում եմ՝ Արսեն Թորոսյանը գա դատարան: Վստահ եմ՝չի կարողանալու այդ հարցին պատասխանել: Երբ մամուլում գրվեց դիալիզի գործի մասին, Արթուրի Վանեցյանին առաջարկեցի, որ միասին այդ գործն առաջ տանենք, նաև իրավապահ մարմինը զբաղվի և պետական վերահսկողական ծառայությունը: Արթուր Վանեցյանն ասաց՝ վարչապետի հետ խոսեմ, ասեմ: Վարչապետի հետ խոսել էր, և հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Խնդիրն այն էր, որ ապրանքը ՀՀ ներմուծում էին, 2,2 անգամ թանկ գնով վաճառում էին պետությանը»:

Հարցին՝ իսկ ովքե՞ր էին քրեական գործը սարքել, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Չգիտեմ ՝ ռեալ պատվիրատուները ովքեր էին, բայց թե ովքեր էին կատարողները, պարզ էր: Ունեմ իմ կասկածները, բայց քանի որ դատական գործընթաց է, չեմ ուզում հայտնել: Այն, որ այս գործում կան Արսեն Թորոսյան և Արթուր Վանեցյան, բոլորին հայտնի է: Այլ պատասխանատուների հետ կապված ունեմ կասկածներ, բայց չեմ կարող այս պահին հնչեցնել»:

Իսկ թե ինչո՞ւ պետք է ձեռնտու լիներ Արսեն Թորոսյանին, որ այս գործը բացվեր, չէ՞ որ նույն թիմից էին,Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Պետք է ուսումնասիրություններ իրականացվեին առողջապահական համակարգում: Միգուցե Արսեն Թորոսյանն անհանգստություն ուներ, որ շատ բան ջրի երես դուրս կգա»:

Նա տեղեկացրեց՝ արդեն հայտ են ներկայացրել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության գրանցման: Ապրիլի 23-ին լինելու է առաջին համագումարը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անուշ says:

    Արյունը մաքրելու պրոցեսը կոչվում է ” դիալիզ”:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930