Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանոթ տղամարդուց 1 միլիոն 700 հազար դրամ էր շորթել, նրա մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով. մայր ու դուստր ձերբակալվել են

Ապրիլ 12,2021 17:37

Ապրիլի 8-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 49-ամյա մի կին ծանոթ տղամարդուն սպառնացել է, որ նրա մասին արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ կհրապարակի, ինչը չանելու համար պարբերաբար վերցրել էր մոտ 1 միլիոն 700 հազար դրամ: Ապրիլի 8-ին կինը կրկին զանգել և սպառնացել էր, որ մինչև ապրիլի 9-ի ժամը 13.00-ն 200 հազար դրամ չտալու դեպքում կհրապարակի ձայնագրություններն ու տղամարդու հեղինակությունն արատավորող տեղեկություններ:

Բացահայտման միջոցառումները հնարավորինս արագ ու հաջողությամբ ավարտելու համար Մասիսի ոստիկանները համագործակցեցին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ։

Ապրիլի 9-ին կազմակերպվեց և իրականացվեց օպերատիվ-հետախուզական միջոցառում, որի արդյունքում 49-ամյա կինը շորթմամբ պահանջված 200 հազար դրամը ստանալուց հետո Ղուկասավան համայնքի գերեզմանոցում բռնվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց շորթմամբ ստացած 200 հազար դրամը: 49-ամյա կինը ձերբակալվեց: Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև նրա 27-ամյա դուստրը։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930