Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ՝ Տիրան Խաչատրյանն ընդդեմ Արմեն Սարգսյանի գործով. ՊՆ-ն ներառվեց որպես երրորդ կողմ

Ապրիլ 29,2021 15:49

ՀՀ վարչական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, ապրիլի 29-ին տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործով նախնական դատական նիստը:

Նիստի ընթացքում կողմերը ներկայացրին իրենց դիրքորոշումները:

Հիշեցնենք՝ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Դատական նիստի ընթացքում դատարանը բավարարեց հայցվոր կողմի միջնորդությունը և ՊՆ-ն ներառեց որպես այս գործում երրորդ կողմ:

Վարուժան Ավետիքյան

Aravot.am-ի հետ զրույցում Տիրան Խաչատրյանի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանն ասաց՝ հաջորդ դատական նիստին հավանաբար ՊՆ-ն արդեն կուղարկի իր ներկայացուցչին: Այս դատական նիստին ներկա չէր ՀՀ նախագահի ներկայացուցիչը: Նա խնդրել էր, որ իր գրավոր դիրքորոշման շրջանակում դատարանը քննի գործը: Նիստին ներկա էր ՀՀ վարչապետի ներկայացուցիչը:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իրենց դիրքորոշումը նո՞ւյնն է, Վարուժան Ավետիքյանը պատասխանեց. «Ավելին, ամրապնդվել է»: Այնուհետև պարզաբանեց. «ՀՀ նախագահի հրամանագրից հետո ՊՆ-ն ընդունեց լրացուցիչ հրամաններ, որով Տիրան Խաչատրյանը սկզբում թողնվել է կադրերի տրամադրության տակ, այնուհետև հանվել է զինվորական հաշվառումից, հետո նոր նշանակում է կատարվել իր պաշտոնում: Զարգացումներ կան: Արշակ Կարապետյանն է նշանակվել պարոն Խաչատրյանի պաշտոնում, այսինքն՝ նշանակումներ կան, և այդ առումով էլ ավելի են ոտնահարվել պարոն Խաչատրյանի իրավունքները»:

Վարուժան Ավետիքյանը հայտնեց՝ հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին լրացուցիչ կծանուցվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930