Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այսօր մտածեցի, որ եթե 200 մլն մարդու սովորական ջուր տանք, որ խմի, կարող է մարդիկ լինեն, որ վատանան, վստահաբար, մարդիկ կլինեն, որ կմահանան». Փաշինյան

Մայիս 03,2021 12:48

Այսօր ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստումից: Նա տեղեկացրեց, որ ինքն ու իր կինը պատվաստվել են: Կոչ արեց պատգամավորներին, որ իրենք էլ պատվաստվեն եւ լուսաբանեն դա:

Վարչապետի թեկնածուի խոսքով՝ հիմա աշխարհում քննարկում կա, մեծ հավանականություն կա, որ չպատվաստված քաղաքացիներին արգելեն ճանապարհորդել այս տարվա երկրորդ կեսից: Իսկ պատվաստումների ամբողջ փուլը տեւում է 2 ամիս, այսինքն, ամռանը ճանապարհորդել ցանկացողները պետք է հիմա արդեն սկսեն պատվաստվել: Նա ասաց, որ հիմա հնարավորություն ունեն սկսել լայնածավալ պատվաստումներ:

Փաշինյանը նաեւ հաշվարկ ներկայացրեց, որ հիմա կորոնավիրուսի թվերի անկման փուլում ենք, ուստի պատվաստումների միջոցով կարող են վարակի դեմ պայքարի լավ արդյունք ունենալ:

Ավելին՝ հիմա տարբերակներ են մտածում, որ ինչ-որ տարբերանշան թողարկեն եւ այն ռեստորանները, հյուրանոցները, որոնց աշխատակազմը պատվաստվել է, կունենա տարբերանշան, ինչը կնշանակի, որ այդ ընկերությունների ծառայություններից օգտվելը համեմատաբար անվտանգ է:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց պատվաստանյութերի հետ կապված շահարկումների չտրվել, օրինակ, լսում են, որ 200 մլն պատվաստման դեպք է եղել եւ 187-200 բողոք, նույնիսկ գրանցվել է մահվան դեպք. «Ես այսօր մտածեցի, որ եթե 200 մլն մարդու սովորական ջուր տանք, որ ինքը խմի, այդ 200 մլն մարդու շրջանում ջուր խմելուց հետո կարող է մարդիկ լինեն, որ վատանան, վստահաբար, մարդիկ կլինեն, որ կմահանան, որովհետեւ բարեբախտաբար մարդիկ մահանում են, ներողություն՝ դժբախտաբար մարդիկ մահանում են»,- շփոթվեց պրն Փաշինյանը: Նա կոչ արեց քարոզչական հնարքների չտրվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31