Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզային իշխանություններին հորդորում ենք վերադառնալ պատասխանատու գործառույթների տիրույթ. ՀՅԴ Սյունիքի «Լեռնահայաստան» Մարզային կոմիտեության հայտարարությունը

Մայիս 14,2021 11:56
hyd

Սիրելի՛ սյունեցիներ,
Վերջին օրերին ՀՀ պետական սահմանին` մասնավորապես Սյունիքի մարզի հատվածում, թշնամին օգտվելով ՀՀ իշխանությունների հանցավոր անգործությունից, դիվերսիոն անցում է կատարել և ներխուժել ՀՀ սուվերեն տարածք։

ՀՅԴ Լեռնահայաստան Մարզային Կոմիտեն դատապարտում է թշնամու վարքագիծը և այդ գործողություններին իշխանությունների ոչ համարժեք պատասխանները, հանրության զգոնությունը թուլացնող իրարամերժ հայտարարությունները` սահմանախախտ դիվերսանտներին ներկայացնելով իբրև մոլորյալներ։

ՀՅԴ Սյունիքի մարզային կառույցի անունից կոչ ենք անում.

– խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սահմանների անձեռնմխելիության ապահովման գործառույթները, իսկ պատասխանատու մարմինների անգործությունը դարձնել քննության առարկա։

– սահմանել հսկողություն սահմանի ողջ երկայնքով, սահմանախախտներին տալ քրեաիրավական գնահատական և կարգավիճակ։

– մարզային իշխանություններին հորդորում ենք վերադառնալ պատասխանատու գործառույթների տիրույթ։ Սյունեցիների շահն ու անվտանգությունը որևէ կերպ չստորադասել և տուրք չտալ ապիկար իշխանությունների տեղեկատվական քմահաճություններին։ Հանրության տրամադրել բավարար չափի ճշգրիտ տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ` ապահովագրելով ապատեղեկատվության ազդեցությունից։

Դատապարտելի է իշխանությունների անպատասխանատու մոտեցումները, առաջացած խնդիրներին լուծումներ չունենալու վերաբերյալ հնչեցված մտահոգությունները ներկայացնել քաղաքական դիվիդենտներ ստանալու լույսի ներքո։ Սյունիքն ու սյունեցին անպարտելի են, սա պետք արձանագրեն բոլորն առանց բացառության։

ՀՅԴ Լեռնահայաստան Մարզային Կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31