Լրահոս
Օրվա լրահոսը

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի բոլոր սամբիստների արդյունքները չեղարկվել են․ Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Մայիս 28,2021 23:41

Ինչպես արդեն հաղորդել էինք, մայիսի 26-ից 29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անց է կացվում Սամբոյի Եվրոպայի առաջնությունը:

Մայիսի 26-ին կայացավ պատանիների առաջնությունը, 27-ին՝ երիտասարդների:

Այսօր՝ մայիսի 28-ին մրցասպարեզը տրամադրվել էր տղամարդկանց, կանանց ու մարտական սամբոյի հավաքականների ներկայացուցիչներին:
Միանգամից նշենք, որ Հայաստանը ներկայացնող Արամ Աղաջանյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում:

Սակայն օրվա գլխավոր իրադարձությունը ծավալվեց եզրափակիչների խաղարկության ընթացքում ու կրեց անցանկալի, տհաճ բնույթ:

Ահա թե ինչ մեզ Կիպրոսից հաղորդեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը.
«Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին ՌԴ ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, ախոյանը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքշուք ու անկարգություն: Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»:

Քիչ առաջ պաշտոնական հաղորդագրություն տեղադրվեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կայքում, որով իրազեկվում էր, որ «Ադրբեջանի թիմը ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել և հեռացվել է առաջնությունից: Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի բոլոր սամբիստների արդյունքները չեղարկվել են»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՄԲՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31