Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկվել են մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակի ստեղծման հարցերը

Նոյեմբեր 20,2026 18:25 Share
Աջակցեք aravot.am-ին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի սպորտի բաժնի ղեկավար Ստանիսլաս Ֆրոսարին և մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ծրագրի ղեկավար Կորանտեն Սեգալենին։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Մակոլինի կոնվենցիա) կիրառման, մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակի ստեղծման և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ընդլայնման հարցերը։

ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ նոյեմբերի 19-20-ը Սպորտի կառավարման կենտրոնում ԵԽ փորձագետների մասնակցությամբ անցկացվել է կոնվենցիայի կիրառմանը նվիրված երկօրյա սեմինար, որին մասնակցել են պետական և իրավապահ մարմինների, Երևանի քաղաքապետարանի, Հակադոպինգային գործակալության, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Սիմոնյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը և կոնվենցիայի դրույթների գործնական իրականացումը՝ ընդգծելով մարզական մրցումների արդարության ու թափանցիկության ապահովման առաջնահերթությունը։

«Նախարարությունը պատրաստակամ է գործադրելու անհրաժեշտ ջանքերը՝ մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ ձևավորելու, միջգերատեսչական համագործակցությունն ամրապնդելու և միջազգային լավագույն փորձը ներդնելու ուղղությամբ»,- նշել է Տիգրան Սիմոնյանը։

ԵԽ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել երկօրյա սեմինարի արդյունքները՝ կարևորելով մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը, միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը և տեղեկատվության արդյունավետ փոխանակումը։ Նրանք ընդգծել են ազգային հարթակի ստեղծման ուղղությամբ ձևավորված դրական առաջընթացը և գործընթացի շարունակականության անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու Հայաստանին միջազգային փորձի փոխանակման և համապատասխան կարողությունների զարգացման գործում։

Մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ծրագրի ղեկավար Կորանտեն Սեգալենն ընդգծել է, որ սպորտային խաղադրույքների շուկայի աճին զուգահեռ մեծանում են նաև մարզական մրցումների մեքենայությունների ռիսկերը։ Նա կարևորել է Հայաստանի ազգային հարթակի ձևավորումն ու ներգրավումը Կոպենհագենի խմբի՝ ազգային հարթակների միջազգային ցանցի աշխատանքներում։
Հանդիպմանը քննարկվել են նաև Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության այլ ուղղություններ, որոնք վերաբերել են սպորտում երեխաների պաշտպանությանը, Եվրոպական սպորտային խարտիայի դրույթների իրականացմանը, ներառական սպորտի զարգացմանը։

Նշվել է, որ Սպորտի կառավարման կենտրոնում անցկացված երկօրյա սեմինարին քննարկվել են Մակոլինի կոնվենցիայի գործնական կիրառման, ազգային հարթակի ձևավորման, օրենսդրության կատարելագործման և տեղեկատվության փոխանակման մեխանիզմները։ Կազմակերպվել են նաև գործնական վարժություններ՝ հնարավոր մեքենայությունների վերաբերյալ ահազանգերի գնահատման և ռիսկերի դասակարգման նպատակով։

Հայաստանի համար 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած Մակոլինի կոնվենցիան նպատակ ունի կանխարգելելու և բացահայտելու մարզական մրցումների մեքենայությունները՝ խթանելով պետական, մարզական և մասնավոր կառույցների համագործակցությունը։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30