Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ մասնակցելու առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Տաթևիկ Հայրապետյան

Մայիս 31,2021 11:51

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Իմ պարտքն եմ համարում տեղեկացնել, որ չեմ մասնակցելու առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Դա իմ անձնական որոշումն է, իսկ պատճառների մասին այս պահին խոսելն անպատեհ եմ համարում՝ հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակն ու նախընտրական մթնոլորտը։ Հորդորում եմ՝ անպայման մասնակցել առաջիկա ընտրություններին, քանզի ձեզանից յուրաքանչյուրի քվեով է ձևավորվում և’ իշխանությունը, և’ ընդդիմությունը։ Խնդրում եմ, անպայման ծանոթացեք նախընտրական ծրագրերին, հետևեք քաղաքական գործիչների ելույթներին, քվեարկեք գաղափարների և այս բարդ իրավիճակում իրատեսական լուծումներ առաջարկող քաղաքական ուժի/ուժերի օգտին։

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք կողքիս էին հատկապես այս դժվարին շրջանում։ Համատեղ աշխատանքի և անցած ճանապարհի համար շնորհակալ եմ իմ թիմակիցներին, ԱԳՆ-ի գործընկերներին, ինչպես նաև լրագրողական համայնքին՝ գործունեությունս լուսաբանելու համար։ Որպես պատգամավոր՝ հնարավորության սահմաններում փորձել եմ անել առավելագույնը, բայց, ցավոք, միշտ չէ, որ հաջողել եմ, ուստի ներողություն եմ խնդրում իմ թերացումների համար։

Մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Բոլորս, ի վերջո, անցողիկ ենք, մնայունը հայրենիքն է ու պետությունը, որի հանդեպ սերն ու նվիրումը վերանձնային է և վերկուսակցական։

Մեր նահատակված հերոսներին և նրանց ընտանիքներին մենք կյանք ենք պարտք, և այդ կյանքը պետք է ծառայեցնենք ուժեղ պետության կերտմանը։ Խաղաղություն մեր հայրենիքին և ուժ ու իմաստություն մեզ բոլորիս։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31