Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ինքը ասի, ի՞նչ է խոստացել Ալիեւին»․Սերժ Սարգսյան

Հունիս 10,2021 22:55

Կապանում՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչների հանդիպմանը, համակիրներից մեկը Սերժ Սարգսյանին հարցրեց, թե արդյո՞ք տեղյակ է, թե մոտ 14 օր առաջ ինչ հայանպաստ փաստաթուղթ պիտի ստորագրեր Նիկոլ Փաշինյանը։

«Բա խի՞ չստորագրեց։ Հայանպաստ էր, թող ստորագրեր։ Կառավարության նիստում հոխորտաց՝ հայանպաստ է, բա ստորագրեիր։ Ալիեւն էր ստիպում ստորագրեր։ Էսօր ես եղա Տեղ գյուղում, էդ համայնքից 350 հա հող ադրբեջանցիների վերահսկողության տակ է։ Ալիեւը մտել է մեր տարածք, որպեսզի ստիպի ստորագրի։ Հիմա Ալիեւը սպասում է ընտրությունների ավարտին»,–ասաց Սերժ Սարգսյանը։

Վերջինիս խոսքով, եթե հայանպաստ էր այդ փաստաթուղթը, ինչու հասարակական ճնշումից հետո ասացին, որ կա նման փաստաթուղթ, ինչու հրաժարական տվեցին արտգործնախարարն ու տեղակալները։

«Թող ինքը ասի, ի՞նչ է խոստացել Ալիեւին,  որ կարծիքը փոխել է, մարդ պիտի հիմար լինի, որ չստորագրի հայանպաստ փաստաթուղթը։ Ուրեմն՝ եթե չի ստորագրել, սպասենք նոր սյուրպրիզների կամ ինչ գիտենք, գուցե՞ ստորագրել է։ Նոյեմբերի 9-ին, երբ ստորագրեց կապիտուլյացիան, մենք տեղյա՞կ էինք»,–ասաց Սերժ Սարգսյանը։

Սա, ինչպես նշեց նախկին նախագահը, առաջին դեպքը չէ։ 2019թ–ի ապրիլից հանրությունը պահանջում էր տեղյակ պահել, թե բանակցային ինչ փաստաթուղթ է շրջանառվում։ Ասում էին չկա նման բան, բայց 2020թ–ի ապրիլին Լավրովը հայտարարեց, որ մեկ տարի է, բանակցում են այդ փաստաթղթի շուրջ։ «Հիմար էին, տվել էին փուլային տարբերակը, փոխանակ ասեին բանակցելու համար հիմք չէ, ասեցին կարելի է համաձայնության գալ, հիմարություններ են անում, հետո թե՝ պարտադրում են, ամեն ինչ մեզնից է գալիս»,–հայտարարեց Սերժ Սարգսյանը ավելացնելով, իբր ներկայիս իշխանությունը բաց ու թափանցիկ է աշխատում։

Նրանք իրականության մեջ տգետ են, գաղտնապահ եւ հայրենադավ»,–իր խոսքը եզրափակեց  Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ ընտրություններից հետո կհրապարկի բանակցային գործընթացի այն փաստաթղթերը, որ իրենց իշխանության վերջին հանգրվանում քննարկվում էր։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930