Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ամբողջ կյանքում երկու տեղից եմ փող ստացել՝ մեկը իմ հայրն է, մյուսն իմ աշխատանքն է՝ ինժեներական հիմնարկում». Միքայել Նահապետյան

Հունիս 10,2021 23:15

«Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ ՔՈ կուսակցությունը արևմտամետ, ռուսամետ չէ, իրենք հիվանդագին սիրո կամ ատելության զգացմունք որևէ երկրի նկատմամբ չեն տածում:

Մեր հարցին՝ սակայն հանրային դիսկուրսում կա նման կարծիք, որ իրենց ուժն արևմտամետ է՝ Միքայել Նահապետյանն այսպես արձագանքեց. «Ուզում եմ հասկանալ՝ մեկ մարդու ֆեյսբուքյան ընկերների շրջանակը երբվանի՞ց է հանրային դիսկուրս դարձել: Նրանք այդպես են ասում, քանի որ մեր կուսակցությունում կան իրավապաշտպան գործունեություն ծավալած ու ծավալող մարդիկ, որոնք ի դեպ չեն կառավարվում որևէ արևմտյան բևեռի կողմից ու այդ նույն իրավապաշտպաններն այսօր ահազանգում են նույն մարդկանց  նկատմամբ ճնշումների հետ կապված: Բայց նրանք նրանց երեսին թքում ու զրպարտչական լուրեր են տարածում»:

Այն մարդկանց, որոնք պիտակավորում են ՔՈ-ին, Միքայել Նահապետյանն ասաց. «Այդ  պիտակները, ինչ այդ մարդիկ հորինում են, թող գնան, իրենց  ու իրենց ընկերների թարգմանած գրքերի ֆինանսավորողների մեջ Սորոսին ման գան,  իրենց ու իրենց լուսաբանող մեդիաների հիմնադիրների մեջ Սորոսի գրասենյակում աշխատողի ման գան, իրենց  ու իրենց քաղաքական հովանավորների՝ արևմտյան  ինտեգրացիոն ՀԿ-ների ֆինանսավորողների մեջ Սորոսին ման գան: Ես ամբողջ կյանքում երկու տեղից եմ փող ստացել՝ մեկը իմ  հայրն է, մյուսն իմ աշխատանքն է՝ ինժեներական հիմնարկում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930