Լրահոս
Օրվա լրահոսը

Դրա համար ընդամենը բավարար է, որ պրոպագանդան ձեզ չպատմի թե ով է Մխիթարը. Միքայել Նահապետյան

Սեպտեմբեր 28,2026 10:02 Share

«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Դուք գիտե՞ք ով է Մխիթար Մարտիրոսյանը։

Չգիտեք։ Իսկ գիտեք ինչո՞ւ։ Որովհետև, եթե իմանաք թե ով է Մխիթարը, պիտի իմանաք որ նա զոհվել է 2022-ին Ջերմուկը պաշտպանելիս, զոհվել է իր ծննդյան օրը` սեպտեմբերի 13-ին։ Եթե իմանաք ով է Մխիթարը` իմանալու եք, որ նրա հայր Մանվելը ինքնասպան եղավ որդու զոհվելու մասին լսելուց` նույնիսկ դեռ մինչև որդու զոհվելը։

Եվ երբ իմանաք սա, պիտի պատկերացնեք ողբերգության մասշտաբները, երբ խոսքը գնում է 224 նման ճակատագրի մասին 2022-ին, առնվազն այդքան` 2023-ին… 2021-ին, 2020-ին։

Եվ երբ դա իմանաք, պիտի ձեզ հաշիվ տաք, որ փաստորեն այդ մարդկանց անունները հետևողականորեն դուրս են մղվել քարոզչամեքենայի ամեն ինչին հայհոյելու ժամանակ գտնող օրակարգից։ Այդ անունները վերածվել են սոսկ թվանշանների` «Զոհ համար 5088, համար 5089»։ Իսկ թվանշանների հետ մենք չենք մեծացել նույն բակում, չենք սիրահարվել նույն աղջկան, չենք փակել փողոցներ հանուն արդար կյանքի… Ու հետևաբար հեշտ է հավատալ, որ չորս տարում առնվազն 4 պատերազմ բերած մարդը «խաղաղության առաքյալն է», իսկ նրան դեմ հանդես եկող յուրաքանչյուր ոք «պատերազմի հրձիգ»։

Դրա համար ընդամենը բավարար է, որ պրոպագանդան ձեզ չպատմի թե ով է Մխիթարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել