Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ անասուն, ո՞ր զինվորի մասին ես խոսում, այն զինվորի, որն ադրբեջանցիներին 30 տարի ծնկի բերած պահեց…». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին. (Տեսանյութ)

Հունիս 10,2021 23:35

«Այ անասուն, ո՞ր զինվորի մասին ես խոսում, այն զինվորի, որն ադրբեջանցիներին 30 տարի ծնկի բերած պահեց»,-հունիսի 10-ին Կապանում, քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նախկինում, երբ զորամասեր մարդիկ էին գնում, կոնֆետ էին շպրտում, իսկ զինվորները ճանկռվելով վազում էին դրա ետևից։

«Ա՞յն զինվորի մասին ես խոսում, որն ինչպես ադրբեջանցիներն են ասում, Ադրբեջանի 20 %-ը վերահսկողության տակ պահեց։ Ո՞ր զինվորի մասին ես խոսում, արա։ Չե՞ս սատկում։ Ո՞նց կարելի է չափն այդքան անցնել։ Եթե ինքը զինվորի տեղը գիտի, ինքը զինվորին այդպե՞ս կվերաբերվի։ Եթե ինքը զինվորին հարգում է, զինվորին հրաման կտա՞, որ չկրակի։ Թույլ կտա՞, որ ադրբեջանցին գերի վերցնի այդ զինվորին ու ծաղրի նրան»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը Կապանի մշակույթի կենտրոնում հանդիպման եկած համակիրներին ներկայացրեց hամացանցից հանված մի քանի լուսանկար։ «Պատերազմից հետո  ութ ամիս անց որևէ պայման ստեղծված չէ, որ զինվորը կարողանա գիշերը քնել։ Բերանդ բացում, խոսում ես նախկին զինվորների մասին, որ զինվորներին սոված ենք պահել։ Խոսում է մի բան մասին, ինչի մասին ընդհանրապես չի հասկանում։ Այս մարդը դասալիք է եղել։ Բանակում չի ծառայել։ Քանի որ ինքը մանիպուլյատոր է, 2016 թվականին գնացել է դիրք փորելու ու ասում է՝ ես Ապրիլյան պատերազմի մասնակից եմ։ Ինքը մասնակից է, մնացածներն էլ անասնակեր ուտող։ Մենք գործ ունենք թյուրիմացության հետ»,- ասած Սերժ Սարգսյանը։

Վերջինիս խոսքով, եթե «Պատիվ ունեմ»–ը դառնա իշխանության կամ իշխանության մաս կազմի, առաջին հերթին ձեռնամուխ է լինելու Զինված ուժերի կարգավորմանը:

Մանրամասները՝ տեսանյութերում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930