Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա խի՞ Նախիջեւանում նոր դիրքերի տեղակայման համար պատասխանատվություն չեք կրում, կոնկրետ Սերժ Սարգսյան եւ Մովսես Հակոբյան». Փաշինյանի մեղադրանքը

Հունիս 15,2021 23:50

Այսօր Կապանում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բողոքեց, որ պատերազմի ամեն դրվագի պատասխանատվությունը ուզում են դնել իր վրա. «Ես չեմ խուսափում պատասխանատվությունից, հարցը դա չի: Գնացեք տեսեք, թե ինչ գործողություն է արել Ադրբեջանը 2018-ի մարտ-ապրիլ ամիսներին: Ադրբեջանը հայտարարեց, որ Նախիջեւանի հատվածում օպերացիա է արել, 11 հազար հա տարածք է ազատագրել իբր կամ ոչ իբր…

Այն ժամանակվա ԳՇ պետը՝ Մովսես Հակոբյանը ինձ զեկուցում էր, որ այնտեղ ոչ մի էական բան չկա: Ես հետաքրքրվում էի՝ ի՞նչ է եղել, ասում էին՝ հեչ, բան չի եղել, այնտեղ դիրքեր են եղել դատարկ, ձմեռ է եղել, հիմա ձյունը հալել է, ուղղակի եկել են նստել: Հիմա ուզում են մեղքը գցել ԳՇ գործող պետի վրա: Բա այն ժամանակվա ձեր պատասխանատվությունը ո՞ւր է: Բա խի՞ Նախիջեւանում տեղի ունեցածի՝ նոր դիրքերի տեղակայման համար պատասխանատվություն չեք կրում, կոնկրետ Սերժ Սարգսյան եւ Մովսես Հակոբյան: Դա ձե՛ր ժամանակ է տեղի ունեցել, երբ որ Արենիի վերեւը դիրքեր են հայտնվել: Բա ինչի՞ պատասխանատվություն չեք կրում, աղմուկ-աղաղակ չեք անում, ձեր մազերը չեք փիտրում ու  ձեր գլուխներին մոխիր չեք լցնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930