Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվում է ցուցմունք տալ

Հունիս 21,2021 20:55 Share

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին Հատուկ քննչական ծառայությունը  որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու  մասին։ Միեւնույն ժամանակ քննիչը որոշում է կայացրել պ-ն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։

Պարոն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ եւ վերջինս պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել