ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը
Մեծ պատիվ էր հյուրընկալվել Եթովպիայի կայսր Հայլե Սելասիե 1-ի թոռան՝ արքայազն Էրմիաս Սահլե Սելասիեին:
Արքայազն Էրմիասը մեծ ակնածանքով հիշում էր իր պապի կողմից 40 հայ որբերի հովանավորության տակ առնելու պատմությունը։ Այդ երեխաները հետագայում կազմեցին Եթովպիայի առաջին կայսերական նվագախումբը, որը հայտնի դարձավ «Արբա Լիջոչ» («Քառասուն մանուկներ») անունով։



















































