Լրահոս
Օրվա լրահոսը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

Հոկտեմբեր 27,2026 10:08 Share
Աջակցեք aravot.am-ին

Fast Shift վճարահաշվարկային ընկերության օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն պատվիրել Yandex Go-ի ուղևորությունները հատուկ պայմաններով՝ Երևանում մինչև 30% զեղչով, իսկ Գյումրիում և Վանաձորում 99% զեղչով։ Առաջարկը գործում է առաջին 3 ուղևորափոխադրումների համար, ընդ որում, զեղչված պատվերների քանակը թարմացվում է 30 օրը մեկ։

Fast Shift-ի օգտատերերի համար Երևանում գործում է 2 սակագնային առաջարկ․ Comfort և Comfort+ տաքսիներից օգտվող հաճախորդներն առաջին 3 պատվերի համար կունենան մինչև 30% զեղչ` մեկ ուղևորության համար առավելագույնը 1,000 ՀՀ դրամի չափով։

Electro և Business տաքսիների ուղևորները ևս օգտվում են 30% զեղչից 3 պատվերի համար, սակայն առավելագույն զեղչն այս դեպքում մեկ ուղևորության համար 1,500 ՀՀ դրամ է։

Գյումրի և Վանաձոր քաղաքում գործում է 99% զեղչ Yandex Go-ի 3 ուղևորության համար։ Նվազագույն գանձվող գումարը 100 ՀՀ դրամ է։

Fast Shift դրամապանակը Yandex Go-ին կցելու մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունն արագ և անվտանգ էլեկտրոնային դրամապանակ է, որը ֆինտեխ լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ Fast Shift վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել