Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհանուր իրավիճակը հուշում էր՝ Գարգառում ՔՊ վստահված անձը «ստուգողական» զանգեր էր կատարում

Հոկտեմբեր 26,2026 17:09 Share
Աջակցեք aravot.am-ին

Ստեփանավան խոշորացված համայնքի Գարգառ բնակավայրի 25/28 տեղամասում երեկ հիմնական մրցակցությունը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» միջև էր։ Նրանցից հետ չէր մնում վերջնարդյունքում հաղթանակ գրանցած «Գործարար» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր գործող քաղաքապետ Արմեն Գրիգորյանը։

Այս տեղամասում ՔՊ-ն հաղթեց 328 ձայնով, երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստանն» էր՝ 198 ձայնով, երրորդ տեղում՝ «Գործարար» կուսակցությունը՝ 124 ձայնով։ Իշխանամերձ «Հանրապետությունը» 7 ձայն հավաքեց։

Տեղամասում 877 ընտրող է գրանցված։ Նրանցից 661-ը մասնակցեցին ընտրությանը։ Ու մինչ քվեարկության ավարտի վերջին կես ժամում բոլոր հանձնաժողովականները սրտատրոփ սպասում էին 660-րդ քվեարկողին, որպեսզի «թիվը կլոր» փակեն, ՔՊ-ի վստահված անձ Կարեն Զալինյանն ակտիվ հեռախոսային խոսակցությունների մեջ էր։ Ընդհանուր իրավիճակը հուշում էր՝ «ստուգողական» զանգեր էին։

ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արայիկ Ներսիսյանը Կարեն Զալինյանի 41 տարվա ընկերն է։ Մեր զրույցում Զալինյանն ասաց, որ իր համար սկզբունքը եղել է սա՝ որ ցուցակով իր 41 տարվա ընկերը կառաջադրվի, իր համար էական չէ, ինքն իր ընկերոջ կողքին է կանգնելու։Իսկ տեղամասում միևնույն է, չստացվեց «թիվը կլոր փակել»․ վերջին րոպեին 661-րդ ընտրողն էլ եկավ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել