Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծվել է Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության հետագա խորացման կարևորությունը

Հոկտեմբեր 26,2026 23:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 26-ին` Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ։

Նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության հետագա խորացման կարևորությունը՝ ուղղված ազգային կարողությունների ամրապնդմանը և համատեղ ծրագրերի կայուն արդյունքների ապահովմանը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել COP17-ի շրջանակներում ՄԱԶԾ-ի ակտիվ ներգրավվածությունը և առկա նախաձեռնությունները։

Նախարարի տեղակալը մասնավորապես կարևորել է ՄԱԶԾ-ի հետ համագործակցության շարունակականությունը Հայաստանի կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման, այդ թվում՝ «BIOFIN» ծրագրի շրջանակներում կենսաբազմազանության ֆինանսավորման մեխանիզմների զարգացման ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված համագործակցությունը։ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԶԾ-ի աջակցությունը Հայաստանի ընտրական համակարգի կատարելագործմանը՝ այդ թվում «ARTEMIS» ծրագրի շրջանակներում։

Անդրադարձ է կատարվել նաև ապատեղեկատվության, արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին՝ ընդգծելով «BEACON» ծրագրի նշանակությունը։

 

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031