Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ

Հոկտեմբեր 26,2026 18:25 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4977 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 196 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 172 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 130 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 425, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 31, վարելու ընթացքում ծխելու՝ 839, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 346, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 372 և 1784 այլ իրավախախտում։

23 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 104-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 60-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 186-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 113 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16003 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 234 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 235 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 311 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 70, չամրակապված վարելու՝ 3956, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 283, վարելու ընթացքում ծխելու՝ 1114, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 1003, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 306, արագության գերազանցման՝ 1410 և 5651 այլ իրավախախտում։

123 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 650-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 246-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 457-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 68 անձ։

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031