Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի պահպանության և էկոհամակարգերի վերականգնման համար հաստատվել է 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ

Հոկտեմբեր 26,2026 23:23 Share
Աջակցեք aravot.am-ին

Մամուլի ասուլիսով ամփոփվել է COP17-ի առաջին շաբաթը

Ասուլիսի ընթացքում COP 17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը անդրադարձել է հետևյալ հիմնական արդյունքներին և առաջնահերթություններին․

COP17-ի շրջանակում բնության պահպանության համար հայտարարված ֆինանսական հանձնառությունների ընդհանուր ծավալը գերազանցում է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլարը։

Հայաստանի և Կոլումբիայի համանախագահությամբ գործող CARES կոալիցիայի շրջանակում տեսակների վերականգնման համար հայտարարվել է 500 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական հանձնառություն։

Սևանա լճի պահպանության և էկոհամակարգերի վերականգնման համար հաստատվել է 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ Հայաստանի առաջին ծրագրային ֆինանսավորումը Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հիմնադրամից։

Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել են կարևոր որոշումներ՝ կենսաանվտանգության, ինվազիվ օտարածին տեսակների, գենդերային հավասարության, կրթության և տեղեկատվության փոխանակման հարցերով։

Երկրորդ շաբաթվա առանցքային խնդիրն է ամրապնդել քաղաքական հանձնառությունը, առաջ մղել բանակցությունները և դեռևս չհամաձայնեցված հարցերի շուրջ հասնել ընդհանուր մոտեցումների։

«Որպես COP17-ի նախագահ՝ շարունակելու եմ աշխատել բոլոր կողմերի հետ՝ Երևանում ձևավորված համագործակցությունը բնության համար տևական արդյունքների վերածելու ուղղությամբ»,- նշել է նախարարը։

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031